«Գազպրոմ» ընկերությունն էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այսօր ասել է Հայաստանի վարչապետն՝ ընդունելով «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:
Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Կառավարությունը կարևորում է ընկերության հետ փոխշահավետ գործակցության զարգացումը:
Ներկայացնելով Հայաստանում ընկերության ներդրումային և սոցիալական ծրագրերը՝ Ալեքսեյ Միլլերն իր հերթին վստահեցրել է, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ Փաշինյանն ու Միլլերը քննարկել են էներգետիկայի ոլորտում համագործակցության ընթացքը, զարգացման հեռանկարները, անդրադարձել «Գազպրոմ»-ի գործունեության հարցերի:
Կողմերը կարևորվել են Հայաստանի էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձևավորմանն ուղղված շարունակական ծրագրերը: