Երևան ժամանեց Ֆրանսիայի ուղարկած պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 25 հազար դեղաչափ

Loading...

Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25 հազար դեղաչափ պարունակող առաջին խմբաքանակն այսօր առավոտյան ստացվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ ֆրանսիական դեսպանության, ՀՀ Առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների պաշտոնյաների ներկայությամբ:

Ֆրանսիայի դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի շխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում:

«Ֆրանսիան Հայաստանի կողքին է՝ համաճարակին դիմագրավելու նպատակով: Ֆրանսիան 2020 թվականին կորոնավիրուսի բուժման մեջ մասնագիտացված բժիշկների երեք առաքելություն ուղարկեց, իսկ 2021 թվականի օգոստոսի 3-ին Հանրապետության Նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարեց 200 հազար դեղաչափ պատվաստանյութի նվիրատվության մասին», — ասված է հաղորդագրությունում։

Ֆրանսիայի նախագահն այդ առիթով հայտարարել էր. — «Հայերն անցնում են բազում փորձությունների միջով։ Բարեկամաբար և համերաշխությամբ դիմում եմ նրանց՝ Ֆրանսիան միշտ ձեր կողքին կլինի։ Համավարակին դիմակայելու համար, Ֆրանսիան պատրաստ է պատվաստանյութի 200 հազար դեղաչափ ուղարկել Երևան: Միասին մենք կհաղթահարենք համավարակը»։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button