Սեպտեմբերի 13-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը, հատնում է Քննչական կոմիտեն:
ՔԿ-ի տեղեկացմամբ՝ դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ երեկ ժամը 22-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է պահեստազորի սերժանտ 43-ամյա Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը: