Հենակետում պահեստազորի սերժանտ է զոհվել, նախնական տվյալներով՝ ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով

Երեկ ժամը 22-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում հրազենային վիրավորումից մահացել է պահեստազորի սերժանտ 43-ամյա Մկրտիչ Սերյոժայի Հովակիմյանը:

Նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետևանքով, հաղորդում է Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով կատարվում է քննություն:

Նախարարությունը զորակցություն է հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button