Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու նրա տեղակալը այսօր մեկնել են Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ՝ ռազմա-օդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովն այսօր մեկնել են Թուրքիա։ Նրանց այցը կատարվում է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով։

Հասանովը և Թաիրովը հանդիպումներ են ունենալու Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև ներկա են գտնվելու թուրքական Կոնյա քաղաքի մերձակայքում անցկացվող «Բազե ԹուրԱզ-2021» թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժությունների միջոցառումներին։

Երկու օր առաջ Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button