ԲՀԿ պատգամավորության թեկնածուի կողմից առերևույթ ընտրակաշառքի գործի նախաքննությունն ավարտվել է

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտնում է, որ բացահայտվել է պատգամավորության թեկնածուի կողմից ընտրողներին կաշառք տալու դեպք։

Մասնավորապես, ըստ ՀՔԾ-ի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արամայիս Ապրոյանը, համակարգելով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի աշխատանքները, նույն գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանի միջոցով Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է ընդհանուր շուրջ 180 հազար դրամ արժողությամբ սննդամթերքի տեսքով կաշառք` յուրաքանչյուրին տրամադրելով 5-ից 10 հազարական դրամի սննդամթերքի փաթեթներ՝արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին քվեարկելու համար։

Ապրոյանը, Զաքոյանը, ինչպես նաև ընտրակաշառք ստացած առանձին քաղաքացիներ հունիսի 9-ին բերման են ենթարկվել։ 7 անձի մեղադրանք է առաջադրվել թեկնածուներից, կուսակցություններից կաշառք ստանալու, իսկ Արամայիս Ապրոյանին և Սոնյա Զաքոյանին` ընտրողներին կաշառք տալու հոդվածով։

Ապրոյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button