Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն ու ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ Գրեգորի Փայփսը քննարկել են Արցախում ստեղծված անվտանգային իրավիճակին և զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր:
Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ նրանք նաև հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ ընթացիկ ծրագրերը պետք է շարունակվեն, և նախաձեռնվեն փոխշահավետ նոր ուղղություններ։