Խնդրո առարկա կետերը գտնվում են ՀՀ-ի տարածքից դուրս. Փաշինյանը` Էյվազլի և Չայզամ տեղանունները կիրառելու մասին

Loading...

Այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով ունեն բազմաթիվ շերտեր և ենթատեքստեր, այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, որ 2020 թվականի դեկտեմբերին իրականացրել են ՀՀ-ի Զինված ուժերի դիրքերը ՀՀ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց: «Եվ այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար»,- նշեց նա:

Այս համատեքստում նա կրկին հիշեցրեց 2010 թվականին Հայաստանի օրենսդիր մարմնի կողմից ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքը: «Որում հստակ արձանագրվում է, որ մասնավորապես, Շուռնուխ և Որոտան գյուղերի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին: Եվ տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաև, որ այս իրողությունն է, և Խորհրդային Միությյան ժամանակ, մասնավորապես, այդ հատվածում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետագայում արդեն վերածվել է պետական սահմանի: Այս իրողությունն է ընդունվել որպես հիմք: Հիմա այս նույն տրամաբանությամբ այդ հատվածներում երկու տեղ՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը դուրս է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից: Եվ նաև այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակները և մեզ հայտնի հենակետերը»,- շեշտեց նա:

Վարչապետը այնուհետև նկատեց` 2020 թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ-ի տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար` հավելելով. «Ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել օտարերկրյա բեռների տարբերակը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի և թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ-ի տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ, և Հայաստանի Հանրապետությունն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պետք է բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում` Ադրբեջանի արևմտյան շրջաններից դեպի Նախիջևանի ինքնավար հանրապետություն գնալիս պետք է հատեն մաքսային, անձնագրային և այլ կետեր, ինչպես սահմանված է ԱՊՀ երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունն ապահովող իրավապայմանագրային բազայում»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մեկ այլ հարցի, թե ինչու է կառավարության նիստում ինքը նշել և հաղորդագրությունների մեջ նշվել ադրբեջանական տեղանունները՝ Էյվազլի և Չայզամi: «Դա արվել է մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե Հայաստանի Հանրապետության կամ Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է այդ` իմ հիշատակած 2010 թվականին ընդունված Վարչատարածքային բաժանման մասին օրենքով»,- հայտարարեց երկրի ղեկավարը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button