Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում․ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ՝ նիստին

Ադրբեջանը շարունակում է դրսևորել ապակառուցողական մոտեցում և ի թիվս այլ բաների, մինչ օրս հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին, պատանդներին և պահվող այլ անձանց՝ անտեսելով իր իսկ ստանձնած պարտավորությունները, այսօր Դուշանբեում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը, այն սադրիչ է որակել՝ մատնանշելով, մասնավորապես մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀԱՊԿ անդամ երկիր հանդիսացող Հայաստանի սահմանամերձ հատվածներ ներխուժելը։

ԱԽ քարտուղարը հույս է հայտնել որ պետության սուվերեն տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգության դատապարտումը և ՀԱՊԿ անդամ պետությունների միասնական դիրքորոշումը այս հարցում սթափեցնող ազդեցություն կունենա:

Շեշտելով, որ չնայած այս բարդությունների արցախյան հիմնախնդիրը սպասում է իր քաղաքական լուծմանը՝ Գրիգորյանը կարևորել է Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով խաղաղ գործընթացի վերսկսումը՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ անդամ պետությունները ևս կաջակցեն համանախագահների ջանքերին:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button