Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք։
Ըստ Պաշտպանի գրասենյակի՝ խումբը փաստահավաք աշխատանքներ կիրականացնի ադրբեջանական զինծառայողների կողմից մարդու իրավունքները խախտող արարքների առնչությամբ, այդ թվում՝ կապված Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական իշխանությունների տեղադրած ոստիկանական հենակետի հետ։
Պաշտպանի ներկայացուցիչները կայցելեն նաև զորամասեր, առանձնազրույցներ կունենան զինծառայողների հետ։
Կիրակի օրվանից ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական համարանիշներով բեռնատարները, ստուգում են փաստաթղթերն ու, ըստ իրանցի վարորդների, գումար են պահանջում։
«Պաշտոնական Բաքուն պարզաբանել է, թե իրենց հարկային օրենսդրությամբ օտար տրանսպորտային միջոցները հարկման ենթակա են, ճանապարհային հարկ պիտի վճարեն, ինչպես նաև՝ պետտուրք միջազգային փոխադրման թույլտվության համար»։