«Թուրան» գործակալության փոխանցմամբ` նախօրեին Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Մուսավին։ Սա երկու պաշտոնյաների երկրորդ հանդիպումն էր վերջին երեք օրերի ընթացքում։ Հանդիպման փաստը Twitter-ի իր էջում հաստատել է նաև Իրանի դեսպանը։
«Այս շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպելու հնարավորություն ստացա։ Մեր ջերմ քննարկումների ընթացքում մենք անդրադարձանք ներկա իրավիճակին, մեր լավ հարաբերությունների ապագային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին», – նշել է իրանցի դիվանագետը։
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ` Հաջիևի և Մուսավիի հանդիպումը նվիրված էր Գորիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների շուրջ ստեղծված իրադրությանը։