Իրանական վառելիքի առաջին խմբաքանակը հասել է Լիբանան։ Բենզինով բեռնված 20 բեռնատարները Լիբանանի տարածք են մուտք գործել Սիրիայի տարածքից։
Վառելիքի բաշխմամբ զբաղվելու է Լիբանանում բնակվող շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» շարժումը։ «Հեզբոլայի» ներկայացուցիչները պնդում են, որ իրանական վառելիքի ժամանմամբ «ճեղքվել է Լիբանանի շրջափակումը»։
Վառելիքային սուր դեֆիցիտը Լիբանանում ծագել է 2019 թվականին սկիզբ առած տնտեսական ճգնաժամի ֆոնին։ Դրա հետևանքով Լիբանանի ազգային տարադրամը արժեզրկվել է շուրջ 90 տոկոսով, երկրի բնակչության գրեթե 75 տոկոսը հայտնվել է աղքատության շեմից ներքև։