Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը պաշտոնանկ է արվել, որոշ տեղեկությունների համաձայն, Հունաստանում անցկացրած հանգստի պատճառով

Loading...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մի շարք փոխատեղումներ է կատարել ղեկավարած կառավարության կազմում։

Դրանցից առանցքայինը դիվանագիտական գերատեսչության ղեկավարի փոփոխությունն է․ Միացյալ Թագավորության արտգործնախարարի պաշտոնում Դոմինիկ Ռաաբին փոխարինելու է Էլիզաբեթ Թրասը։

Նախկինում Թրասը զբաղեցնում էր արտաքին առևտրի նախարարի պաշտոնը։

Մեծ Բրիտանիայի նորանշանակ արտգործնախարարը 46 տարեկան է, բրիտանական խորհրդարանի կազմում առաջին անգամ ընտրվել է 2010 թվականին։

Ուշագրավ է, որ ուսանողական տարիներին Թրասը անդամակցել է Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը, հետագայում լքելով այն և համալրելով պահպանողականների շարքերը։

Արդեն Պահպանողական կուսակցության կազմում Թրասը բավական տևական ժամանակ ընդդիմանում էր Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ի դուրս գալու, «Բրեքզիթի» գաղափարին։ Հետագայում, սակայն, Թրասը խոստովանել է, որ այս հարցում ևս փոխել է իր տեսակետը։

Բրիտանական մամուլում տեղ գտած որոշ հրապարակումների համաձայն, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի փոփոխության գլխավոր պատճառներից մեկը արդեն նախկին նախարար Դոմինիկ Ռաաբի պահվածքն էր Աֆղանստանում ծագած ճգնաժամի ընթացում։

Մի շարք բրիտանական պարբերականների տեղեկություններով՝ անցած ամիս՝ Քաբուլի անկման օրերին, Ռաաբը հանգստանում էր հունական կղզիներից մեկում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button