Վրաստանի նախկին վարչապետ Գախարիան արյան մեջ թմրամիջոցների առկայության թեստ է հանձնել

Loading...

Վրաստանի նախկին վարչապետ, Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Գեորգի Գախարիան թմրամիջոցների առկայության վերաբերյալ թեստ է հանձնել Ավստրիայում գտնվող բժշկական լաբորատորիաներից մեկում։ Նախկին վարչապետի թիմակիցների խոսքով` Գախարիան որոշել է թեստը հանձնել արտերկրում, քանի որ լուրջ կասկածներ կային, որ Վրաստանի փորձաքննությունների ագզային բյուրոյում նրա դեմ սադրանք է նախապատրաստվում։

Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով` խոսքը Գախարիայի թեստի կեղծ պատասխանի հրապարակման մասին է, որը պետք է ապացուցեր նրա արյան մեջ թմրամիջոցների առկայությունը։ Առաջիկա ընտրությունների շեմին թմրամիջոցների թեստ հանձնելու նախաձեռնությամբ հանդես էր եկել Թբիլիսիի գործող քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից այդ պաշտոնում երկրորդ անգամ առաջադրված Կախա Կալաձեն։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում կայանալու են հոկտեմբերի 2-ին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button