Ֆրանսիայի արտգործնախարարը Բայդենին համեմատել է Թրամփի հետ

Loading...

Պաշտոնական Փարիզը քննադատել է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի միջև կնքված պայմանագիրը՝ նշելով, որ դրանով ավստրալական կառավարությունը փաստորեն չեղարկում է Ֆրանսիայից սուզանավեր գնելու մասին 2016 թվականին կնքված պայմանագիրը։

Ավստրալիայի կառավարության և ֆրանսիական Naval Group ընկերության միջև կնքված այդ գործարքով, որի ընդհանուր արժեքը գերազանցում էր 40 միլիարդ ամերիկյան դոլարը, Փարիզը պարտավորվում էր մի քանի տարվա ընթացքում ամբողջությամբ թարմացնել սուզանավերի ավստրալական նավատորմը։

«Սա դաժան, միակողմանի և անկանխատեսելի որոշում էր, որը ինձ մեծապես հիշեցրեց այն գործելաոճը, որ ժամանակին կիրառում էր նախագահ Թրամփը։ Ես ջղային եմ և դառնացած, քանի որ սա հարված էր մեր թիկունքին։ Մենք Ավստրալիայի հետ վստահության վրա հիմնված հարաբերություններ ենք կառուցել, և այժմ այդ վստահությունը խաթարված է», — այսօր հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։

Պաշտոնական Փարիզը պնդում է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Ավստրալիայի պաշտպանության և արտաքին գործերի նախարարները վերահաստատել էին, որ Ֆրանսիայից սուզանավեր գնելու մասին պայմանագիրը շարունակում է ուժի մեջ մնալ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button