Թուրքիան հրաժարվում է ճանաչել ռուսական արտադրության «ԿովիՎակ» և «ԷպիՎակ Կորոնա» պատվաստանյութերը

Սեպտեմբերի 14-ից սկսած Թուրքիան դադարել է իր երկրի տարածք թողնել ռուսական արտադրության «ԿովիՎակ» և «ԷպիՎակ Կորոնա» պատվաստանյութերով պատվաստված Ռուսաստանի քաղաքացիների։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի զբոսաշրջային օպերատորների ընկերակցությունը՝ նշելով, որ այս պահին թուրքական իշխանությունները ճանաչում են միայն Ռուսաստանում արտադրված «Sputnik V» պատվաստանյութը։

Ավելի վաղ` սեպտեմբերի 3-ին, թուրքական կողմը դադարել էր ճանաչել նաև «Sputnik Light»-ով արված պատվաստումները։ Ռուսաստանցի զբոսաշրջային օպերատորները ընդգծում են, որ թուրքական իշխանությունները այս քայլերին դիմել են առանց որևէ զգուշացման։

«Պատվաստանյութերի հանդեպ փոփոխված պահանջների մասին որևէ տեղեկություն առկա չէ նաև Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատան կայքում», – նշում են ռուսական աղբյուրները։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button