Արմեն Սարգսյանը միջազգային հայտնի ընկերությունների ղեկավարներին է ներկայացրել Հայաստանի տնտեսական ու ներդրումային հնարավորությունները

Loading...

Նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիայում Հայաստանի տնտեսական ու ներդրումային հնարավորություններն է ներկայացրել միջազգային մի շարք հայտնի ընկերությունների հիմնադրամների ու կազմակերպությունների ղեկավարներին, այդ թվում՝ Google-ի, Cargill-ի, Nestlé-ի, Revolution-ի, Highgate-ի, OneRagtime-ի։

Նախագահը Ֆրանսիայում է ՝ «Մտքերի գագաթնաժողովի» (Summit of Minds) շրջանակում։

Որպես Հայաստանի կարևոր մրցակցային առավելություն Արմեն Սարգսյանն ընդգծել է նրա կամրջող դերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչը, Սարգսյանի խոսքով, օտարերկրյա գործարարների և ներդրողների առջև բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։

Նախագահը նշել է, որ պատրաստ է իր լիազորությունների սահմաններում հնարավորինս աջակցել այն ընկերություններին ու գործարարներին, որոնք հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ:

Հայաստանի նախագահը հանդիպման մասնակիցներին հրավիրել է մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 23-24-ը Հայաստանում՝ Դիլիջանում նախատեսված՝ «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button