Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության համար ավելին պետք է արվի․ ԵԱՀԿ ԽՎ նախագահ

Լեռնային Ղարաբաղում տևական խաղաղության համար ավելին պետք է արվի, հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ Մարգարետա Սեդերֆելտը՝ ԵԱՀԿ Մշտական խորհրդին ուղղված իր առաջին ուղերձում։

Շվեդ պատգամավորը շեշտել է, որ չնայած Լեռնային Ղարաբաղում հրադադար է, այդուհանդերձ պետք է ավելին անել ՝ երաշխավորելու տևական խաղաղությունը և թեթևացնելու քաղաքացիական անձանց տառապանքները:

«Հիմնվելով Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հետ մեր լավ համագործակցության վրա՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է խրախուսել միջխորհրդարանական երկխոսությունը՝ աջակցելու այս խաղաղ գործընթացին», -ասել է Մարգարետա Սեդերֆելտը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button