Համաշխարհային բանկը դադարեցնում է Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) դադարեցնում է տարբեր երկրների գործարար մթնոլորտի պայմանների գնահատման Doing Business ամենամյա զեկույցի հրապարակումը։

Որոշումը պայմանավորված է անցած տարիներին հաշվետվության կազմման ընթացքում թույլ տրված խախումներով։ Զեկույցի հրապարակումը դադարեցվել է WilmerHale ընկերության կողմից իրականացված աուդիտից հետո։

Ստուգումների արդյունքում, մասնավորապես, պարզվել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիևան 2017 թվականին Համաշխարհային բանկի ղեկավարի պաշտոնում, ենթակաների վրա ճնշում գործադրելով, ստիպել է այլ մեթոդներ կիրառել Չինաստանի գնահատականների դեպքում՝ այդկերպ բարելավելով դրանք։ Արդյունքում 2018 թվականին Չինաստանին հաջողվել է պահպանել իր դիրքերը վարկանիշային աղյուսակի 78-րդ հորիզոնականում, մինչդեռ իրականում պետք էր գահավիժեր յոթ տեղով։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button