Վրացի աշխարհահռչակ շախմատիստուհի Գապրինդաշվիլին դատական հայց է ներկայացրել Netflix-ի դեմ

Loading...

Վրացի աշխարհահռչակ շախմատիստուհի Նոնա Գապրինդաշվիլին դատական հայց է ներկայացրել Netflix հեռուստաընկերության դեմ, որպես փոխհատուցում, պահանջելով 5 միլիոն դոլար։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Դատական հայցի հիմքում Netflix -ի «Թագուհու քայլը» հեռուստասերիալն է։ Գապրինդաշվիլիի պնդմամբ, ֆիլմի դրվագներից մեկում սխալ տեղեկատվություն է հնչել իր մարզական ձեռքբերումների վերաբերյալ։

Սերիալում, մասնավորապես, ասվում է, թե վրաց շախմատիստուհին երբեք տղամարդկանց հետ չի մրցել, ինչը, ըստ հայցվորի, իրականությանը չի համապատասխանում։

80-ամյա լեգենդար շախմատիստուհու շահերը ներկայացնող փաստաբանական խումբը հայցում նաև նշել է, թե «Netflix-ը էլ ավելի է վիրավորել Գապրինդաշվիլիին՝ նրան ներկայացնելով ռուսաստանցի շախմատիստուհի, անտեսելով այն հանգամանքը, որ Վրաստանը շարունակում է պայքարել ռուսական ագրեսիայի դեմ»։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button