Թուրքիայի նախագահը Ռեջեփ Էրդողանը մտադիր է իր հեղինակած գիրքը ներկայացնել առաջիկա օրերին Նյու Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մասնակիցներին։
Աշխարհի մի շարք երկրներում՝ Սիրիայում, Լիբիայում, անցած տարի նաև Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում ներգրավված Թուրքիայի առաջնորդն իր հեղինակած գիրքը վերնագրել է` «Առավել արդար աշխարհ հնարավո՛ր է»։
Ավելի քան հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի, հույների, ասորիների դեմ իրականացված ցեղասպանությունը կտրականապես ժխտող Էրդողանը գրքում պատմում է համաշխարհային քաղաքականության, մասնավորապես, անարդարությունների մասին։ Այլախոհներին աննախադեպ ճնշումների ենթարկելու պատճառով իրավապաշտպան հանրության կողմից կոշտ քննադատվող թուրք առաջնորդը գրել է փախստականների ճգնաժամից, երկակի ստանդարտներից, իսլամաֆոբիայից՝ պնդելով, որ ժամանակակից միջազգային հանրությունը ավելի շատ արդարադատության կարիք ունի։
«Ցավոք համաշխարհային արդարադատության հաստատման համար պատասխանատու կառույցները աշխատում են իներցիայով», – գրքում գրել է իր բռնապետական կառավարմամբ հայտնի Ռեջեփ Էրդողանը