Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը պետք է սկսել, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը։
«Ես կարծում եմ՝ այդտեղ որոշակի գործընթաց պետք է սկսել», – ասել է փոխվարչապետը։
Զախարովան այսօր հայտարարել է, թե Ռուսատանը ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների առանձին հատվածների իրավիճակին՝ ընդգծելով, որ իրավիճակի զարգացումը, այդ թվում՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում, ևս մեկ անգամ հաստատում է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտիացիայի գործընթացի շուտափույթ մեկնարկի պահանջարկը՝ դրա հետագա դեմարկացիայով։
Նա նաև շեշտել է, որ Մոսկվան սահմանի դելիմիտացիայի հարցով առաջարկներ է փոխանցել Բաքվին և Երևանին, սպասում է պատասխանի։