Դատարանը չի թույլատրել Ռոբերտ Քոչարյանին մեկնել Ռուսաստան

Դատարանը չի թույլատրել կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեկնել Ռուսաստան: Այս մասին տեղեկանում ենք Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջինց:

Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը «Ազատությանը» հայտնեց, որ միջնորդություն է ներկայացրել Քոչարյանի գործը քնող դատավոր Աննա Դանիբեկյանին, որն էլ գրավոր քննելով այն՝ մերժել է։

«ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլեւ լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանն մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Մենք պարտադրված ենք չեղարկել այցը:

Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։ Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսեւորում եւ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց», – ասված է հաղորդագրությունում։



az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button