Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1011-ով, բուժվածներինը՝ 569-ով, գրանցվել է մահվան ևս 16 դեպք

Loading...

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1011-ով՝ հասնելով 253 հազար 93-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 16 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 569-ով և հասել 235 հազար 599-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 18 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 646 հազար 18-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 117-ի, ևս 1187 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 190 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button