ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Շուշիի շրջանում ՊԲ դիրքերի գնդակոծումների, 2 զինծառայողի վիրավորվելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Շուշիի շրջանում Արցախի Պաշտպանության բանակի մարտական հենակետերի գնդակոծումների, ՊԲ երկու զինծառայողի վիրավորվելու մասին։

«Սեպտեմբերի 17-ին Շուշայի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պոստերի երեք գնդակոծում։ Հայկական կողմի տեղեկատվությամբ՝ կրակը վարվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծման հետևանքով վիրավորումներ են ստացել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների երկու զինծառայողներ», – ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին շաբաթ երեկոյան Ռուսաստանի ռազմական գերատեսչության հրապարակած տեղեկագրում։

Ըստ նույն աղբյուրի՝ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է իրականացնում կողմերի մասնակցությամբ։

Հինգշաբթի օրը Արցախի Պաշտպանության բանակը հաղորդել էր արևմտյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի հերթական խախտման մասին, որի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել։ Միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն էր տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button