ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը և Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը քննարկել են երկու երկրների ընթացիկ հարաբերություններն ուժեղացնելու և երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները` որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ փոխադարձ շահեր ներկայացնող հարցերը լուծելու համար։
Հանդիպման մասին սեպտեմբերի 17-ին հայտնել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը։ Հանդիպումը կայացել է ԱՄՆ-Թուրքիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակում։
Այդ հանդիպմանը հաջորդել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի և թուրքական պատվիրակության քննարկումը տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ՝ Աֆղանստան, Սիրիա և Լիբիա, հայտնել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։