Կիևը պնդում է, որ Ռուսաստանն իրավունք չունի Պետդումայի ընտրություններ անցկացնել Դոնեցկում

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններ են անցկացվում նաև Ուկրաինայի տարածքում՝ ռուսամետ անջատականների վերահսկողության տակ գտնվող Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում։ Այդ շրջանների շուրջ 600 հազար բնակիչների ռուսական անձնագրեր են բաժանվել, և նրանք որպես Ռուսաստանի քաղաքացի մասնակցում են քվեարկությանը։ Նրանց նաև ավտոբուսներով են ընտրատեղամասեր փոխադրել։ Ընտրություններին մասնակցել են նաև զինծառայողների մեծ խմբեր։

«Մենք համոզված ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն իրավունք չունի այդ տարածքում ընտրություններ անցկացնել», – հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության և անվտանգության խորհրդի քարտուղար Օլեկսի Դանիլովը։ Նա ասել է, որ ընտրությունների կազմակերպիչների, ագիտատորների, թեկնածուների, ընտրական հանձնաժողովների անդամների, ընտրություններին առնչվող բոլորի հանդեպ Ուկրաինան պատժամիջոցներ կսահմանի։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button