Էրդողանի խոսքով` Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել

Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպելու առաջարկ է արել: Ըստ Էրդողանի, առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի միջոցով, ում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ։

«Եթե Հայաստանի վարչապետն ուզում է հանդիպել ինձ հետ, ապա Հայաստանը պետք է դրական քայլեր ձեռնարկի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի»,- հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի հերթական գագաթնաժողովից առաջ տված ասուլիսում։

Էրդողանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում առկա դժվարությունները կարող են հաղթահարվել Զանգեզուրի միջանցքի բացումով։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button