Ազգային անվտանգության ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ երեկ երեկոյան Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ (տվյալները հայտնի են) Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության և Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Նշվում է, որ արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Ադրբեջանի ոստիկանության անցակետը Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում անցած շաբաթավերջին է հայտնվել։