Հայաստանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև միջանցքի ստեղծման հարց չի քննարկվում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ, հայ-ադրբեջանա-ռուսական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկը։
«Ոչ, չի քննարկվում», – ասել է Օվերչուկը՝ Երևանում պատասխանելով այդ մասին լրագրողի հարցին։ «Քննարկվում է Անդրկովկասում տնտեսական, տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցը», – հավելել է նա։
Կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումը քաղաքական հարց է և դրական ազդակներ կհաղորդի հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը: