Պերմի համալսարանում հրաձգության հետևանքով առնվազն 8 մարդ է զոհվել

Loading...

Ռուսաստանյան Պերմ քաղաքի Պետական ազգային հետազոտական համալսարանում հրաձգություն է տեղի ունեցել, առնվազն 8 մարդ զոհվել է, կան վիրավորներ:

Ինչպես ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել են Ռուսաստանի քննչական կոմիտեից, կրակոցներն արձակել է բուհի ուսանողը, որի ինքնությունը պարզվել է: Ձերբակալության ժամանակ նա դիմադրություն է ցույց տվել և վիրավորվել է:

Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել երկու և ավելի անձանց սպանության հատկանիշներով:

Դեպքի վայր է ժամանել Պերմի երկրամասի դատախազը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button