Քվեաթերթիկների շուրջ 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Եդինայա Ռոսիա»-ն ստանում է ձայների մոտ 50 տոկոսը

Սեպտեմբերի 17-19-ը անցկացված ընտրությունների նախնական արդյունքներով Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը Պետական Դումայում կպահպանի սահմանադրական մեծամասնությունը։

Քվեաթերթիկների շուրջ 99 տոկոսի հաշվարկի արդյունքներով Ռուսաստանի իշխող ուժը ստանում է ձայների մոտ 50 տոկոսը։ Այդպիսով` օրենսդիր մարմնի 450 տեղերից 315-ը, ըստ նախնական հաշվարկների, բաժին է հասնում «Եդինայա Ռոսիա»-ին։ Սա այս կուսակցության նախկինում ունեցած մանդատների թվից պակաս է, սակայն ավելին քան պետք է սահմանադրական մեծամասնություն ունենալու համար։ Երկրորդ տեղում Կոմունիստական կուսակցությունն է՝ մոտ 19 տոկոս ձայներով:

Ռուսաստանի օրենսդիր մարմնում ներկայացված կլինի ընդհանուր առմամբ հինգ քաղաքական ուժ, այդ թվում՝ առաջին անգամ «Նոր մարդիկ» կուսակցությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button