Pfizer/BioNTech-ը սպասում է 5-11 տարեկան երեխաների պատվաստման թույլտվությանը

Pfizer-ը և BioNTech-ը սպասում են համապատասխան մարմինների թույլտվությանը 5-11 տարեկան երեխաների պատվաստման հարցով։

Covid-19-ի դեմ պատվաստանյութերից մեկը ստեղծած երկու ընկերությունները տեղեկացնում են՝ կլինիկական փորձարկումների արդյունքը վկայում է, որ պատվաստանյութը երեխաների համար «անվտանգ է» և ապահովում է «կայուն իմունիտետ»։

Ընկերությունները նշում են, որ դեղորայքը ներարկվելու է ավելի փոքր չափաբաժնով, քան 12 տարեկանից բարձր երեխաներին է ներարկվում։

Pfizer /BioNTech-ը այսօր տարածած հայտարարության մեջ նաև հավելել է, որ մինչև տարեվերջ սպասում է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում ուսումնասիրությունների արդյունքներին:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button