Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի համատեղ զորավարժությունները կշարունակվեն նաև ապագայում. Հասանով

Թուրքիայի, Ադրբեջանի և Պակիստանի զինված ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժությունները կշարունակվեն նաև ապագայում, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովը։

Նա այս մասին խոսել է երեք երկրների զինված ուժերի հատուկ ստորաբաժանումների մասնակցությամբ ընթացող «Երեք եղբայր-2021» վարժանքների ընթացքում։

Շուրջ մեկ շաբաթ շարունակվող ռազմական վարժանքներին, ըստ ադրբեջանական աղբյուրների, ներկա է Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Էրթուղրուկ Էրբաքանը, Պակիստանի զինված ուժերի հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար Մումթազ Հուսեյնը և, ինչպես հաղորդվում է, բարձրաստիճան պաշտոնյաներ Ղազախստանից։

«Այս վարժանքները ևս մեկ անգամ ցույց տվեցին մեր Զինված ուժերի առջև ծառացած խնդիրները լուծելու պատրաստակամությունը և ունակությունները», – հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարը:

Սա վերջին տասն օրվա ընթացքում արդեն չորրորդ թուրք-ադրբեջանական զորավարժությունն է:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button