Ռուսաստանի տարածքում փակվել են Պետական դումայի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը։ Ձայների շուրջ 66 տոկոսի հաշվարկի արդյունքում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստանում է ձայների 47,99 տոկոսը։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների՝ 5-տոկոսանոց շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ՝ այդ թվում «Նոր մարդիկ» կուսակցությունը, որն առաջին անգամ կհայտնվի խորհրդարանում։
Արմատական ընդդիմության գնահատմամբ՝ ընտրություններն անցել են համատարած խախտումներով, իշխանությունները, մինչդեռ, հայտարարում են, որ քվեարկությունն անցել է հանգիստ, առանց լուրջ խախտումների: Անկախ դիտորդները հակառակն են պնդում՝ հայտնելով զանգվածային և համատարած կեղծիքների մասին: