Եռաբլուրում լրագրողներին թույլ չտվեցին հարցել ուղղել պաշտոնյաներին

Loading...

Արցախի և Հայաստանի պետական այրերը վաղ առավոտյան այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցեցին զոհվածների հիշատակին։

Լրագրողների աշխատանքն այսօր Եռաբլուրում սկսվեց սահմանափակումներով․ կարմիր ժապավենով առանձնացվել էր հատուկ տարածք՝ մի քանի քառակուսի մետր, և լրագրողներին թույլ չտվեցին այդ հատվածից դուրս գալ, մոտենալ պաշտոնյաներին, հարցեր ուղղել։

Մինչ պաշտոնական արարողության մեկնարկը, զոհված զինվորների մի քանի ծնողներ հավաքվել էին պանթեոնի մուտքի մոտ՝ պնդելով, թե թույլ չեն տալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտենալ իրենց զավակների շիրիմներին։ Ծնողներին ուժով հեռացրեցին Եռաբլուրի տարածքից, ապա անվտանգության աշխատողները կենդանի պատ կազմեցին ծնողների և լրագրողների միջև, լրագրողները չկարողացան հարցեր ուղղել նրանց։

Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հարցերը, թե նման սահմանափակումներն ինչո՞վ էին պայմանավորված և որքանո՞վ է ճիշտ համարում դրանք, անպատասխան թողեց, փոխարենն ասաց․ — «Այսօր այստեղ զուսպ հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի ազատության և անկախության համար զոհվածների համար, այսքանը»։

Հայաստանն այսօր նշում է անկախության 30-ամյակը։ Անկախության տոնի առթիվ ծրագրվող միջոցառումները վարչապետ Փաշինյանը «գունագեղ և մասշտաբային» բառերով էր նկարագրել, դա առաջացրել էր հատկապես պատերազմում զոհված զինծառայողների հարազատների զայրույթը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button