Ջո Բայդեն․ «Մենք նոր սառը պատերազմ չենք ցանկանում»

Loading...

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում այսօր ելույթ ունեցավ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։ Նախագահի պաշտոնում ՄԱԿ-ի ամբիոնից իր առաջին ուղերձում Բայդենը նշեց, որ աշխարհը գտնվում է պատմական բեկումնային փուլում և անհրաժեշտ է գործել արագ և միասնական՝ լուծելու COVID-19-ի համավարակի, կլիմայի փոփոխության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները։

Առանց Չինաստանի անունը տալու, նա մտահոգություն է հայտնել երկու երկրների միջև լարվածության աճի կապակցությամբ, ասելով, թե «մենք նոր սառը պատերազմ կամ աշխարհը կոշտ բլոկների բաժանելու ցանկություն չունենք: Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել ցանկացած երկրի հետ՝ մարտահրավերների խաղաղ կարգավորման համար»։

Աֆղանստանի մասին նա ասել է, թե փակելով անողոք պատերազմի 20-ամյա փուլը, դիվանագիտության նոր դարաշրջան է բացվում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button