Բրիտանիան Սկրիպալների թունավորման գործով մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ևս մեկ քաղաքացու

2018 թվականի մարտին Սոլսբերիում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի թունավորման գործով բրիտանական հետաքննությունը մեղադրանք է առաջադրել Ռուսաստանի ևս մեկ քաղաքացու։

Երրորդ մեղադրվողը, ենթադրաբար, Ռուսաստանի ռազմական հատախուզության բարձրաստիճան աշխատակից Դենիս Սերգևն է, ով Բրիտանիա էր մեկնել օգտագործելով Սերգեյ Ֆեդոտով անունով անձնագիր։

Նրա մասին երկու տարի առաջ հաղորդել էր Bellingсat հետաքննական խումբը։ Ըստ BBC-ի, նա ռուսական հետախուզությունում գեներալ-մայորի կոչում ունի, և, հավանաբար, նա է ղեկավարել Սկրիպալների թունավորման օպերացիան։

Դենիս Սերգևը 2018-ին Բրիտանիա է մեկնել նույն օրը, ինչ մյուս կասկածյալները՝ Անատոլի Չեպիգան (Ռուսլան Բոշիրով) և Ալեքսանդր Միշկինը (Ալեքսանդր Պետրով), բայց Դենիս Սերգևը Սոլսբերիում չի եղել, մնացել է Լոնդոնում։ Լոնդոնի ոստիկանությունը պնդում է, որ երեք ռուսաստանցիները մի քանի անգամ հանդիպումներ են ունցել։

«Մենք հիմա ապացույցներ ունենք ռազմական հետախուզության հետ նրանց կապի մասին», – հայտարարել է բրիտանական ոստիկանությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button