Բայդեն․ Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն

Միացյալ Նահանգները շարունակելու է պայքարել աշխարհում ժողովրդավարության հաստատման և օրենքի գերակայության համար, նախօրեին ՄԱԿ-ի 76-րդ Վեհաժողովի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը։ ՄԱԿ-ի ամբիոնից նախագահի կարգավիճակում հնչեցրած առաջին ելույթում Բայդենը նշել է, որ Վաշինգտոնն ակտիվորեն դիմակայելու է այն պետություններին, որոնք ցանկանում են ուժով գերակայություն հաստատել իրենց հարևանների նկատմամբ։

«Մենք կաջակցնեք մեր դաշնակիցներին ու բարեկամներին՝ դիմակայելով ավելի ուժեղ պետությունների կողմից թույլերի նկատմամբ՝ տարածքային փոփոխությունների, տնտեսական ճնշման, տեխնիկական շահագործման կամ ապատեղեկատվության միջոցով առավելություն հասնելու փորձերին», – հայտարարում էր Բայդենը։

Սպիտակ տան ղեկավարը, սակայն, ընդգծում էր, որ Վաշինգտոնը դեմ է աշխարհում նոր բաժանարար գծերի ի հայտ գալուն։

«Նորից եմ կրկնում` մեզ նոր «սառը պատերազմ», երբ պետությունները բաժանված կլինեն կարծր դաշինքների միջև, պետք չէ», – շեշտում էր ԱՄՆ նախագահը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button