Էրդողանն ու Ղարիբաշվիլին քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը

Loading...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեքշաբթի երեկոյան Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը՝ անդրադառնալով նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակին։ Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Թբիլիսիի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները խոսել են ականապատման քարտեզների դիմաց Ադրբեջանի կողմից 15 հայ ռազմագերիների՝ Վրաստանի կառավարության միջնորդությամբ իրականացված վերադարձի մասին։ «Ղարիբաշվիլին և Էրդողանն ընդգծել են, որ այդ փոխանակումը հարևանների միջև համագործակցության լավ հիմք է հանդիսանում», — նշված է մամուլի հաղորդագրության մեջ։

«Վրաստանի կարևորագույն խնդիրը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանումն է։ Մեր երկիրը պատրաստ է իր խաղաղապահ գործառույթները կատարել՝ հանուն կովկասյան տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման», — դիմելով Էրդողանին` հայտարարել է Վրաստանի վարչապետը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button