Թուրքական ENKA ընկերությունը հրաժարվեց Վրաստանի խոշորագույն ՀԷԿ-ի կառուցման մտադրությունից

Վրաստանի իշխանությունները ափսոսանքով են ընդունել թուրքական ENKA ընկերության՝ Նամախվանիի ՀԷԿ-ի կառուցման մտադրությունից հրաժարվելու մասին որոշումը, այսօր Թբիլիսիում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար Իրակլի Կոբախիձեն։

Երկրի արևմուտքում` Ռիոնի գետի վրա կառուցվող խոշորագույն էլեկտրակայանի շինարարությունից հրաժարվելու մասին թուրքական ընկերությունը հայտարարել է շաբաթասկզբին։ Ստամբուլի ֆոնդային բորսայի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ ENKA ընկերությունը նշել է, որ Վրաստանի կառավարության հետ կնքված պայմանագիրը խզվել է Թբիլիսիի կողմից դրա դրույթների խախտման և ֆորս մաժորի պատճառով։ Նամախվանիի շինարարության մեկնարկը մի քանի անգամ հետաձգվել էր Ռիոնիի կիրճի բնակիչների և թբիլիսցի բնապահպանների բողոքի ակցիաների պատճառով։

«Հայտնի է, որ էներգետիկ անկախության ապահովումը մեր իշխանության ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական առաջնահերթություններից մեկն է։ Դրանից ելնելով` պայմանագրի խզումը վատ ազդակ է ապագա ներդրումների տեսանկյունից», — հայտարարել է Կոբախիձեն։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button