Հայաստանում Իրանի դեսպանը մտահոգություն է հայտնել երկու երկրները կապող ճանապարհին ծագած խնդիրների վերաբերյալ

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին իր մտահոգությունն է հայտնել ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն իր հերթին հավաստիացրել է` ՀՀ-ն գիտակցում է այս հարցի զգայուն լինելը Իրանի համար, կարևորում է հարցի արագ լուծումը, հաղորդում է ԱԽ գրասենյակը:

Մոտ տասն օր առաջ ադրբեջանցի զինված ծառայողները Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում տեղակայված իրենց հսկիչ կետում սկսեցին կանգնեցնել իրանական բեռնատարների վարորդներին, ստուգել փաստաթղթերը, գումար պահանջել` հիմնավորելով, որ իրենց երկրի տարածք մուտք գործելու համար հարկ պետք է վճարեն։ Իրանցի երկու վարորդ ձերբակալվել է:

Բաքվում Իրանի դեսպանն է արդեն երկու անգամ հանդիպում ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:

Նախորդ կիրակի էլ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը փոխանցել էր, թե իսլամական հանրապետությունը պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին, ինչպես նաև հանդիպում կազմակերպել պաշտոնատար անձանց հետ՝ այս խնդրին լուծում տալու համար:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button