Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, երեկ առաջին անգամ որպես պետության ղեկավար ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, ընդգծել է, որ աշխարհի երկրները պետք է ավելի քան երբևէ համագործակցեն` գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար:
«Մենք ավարտեցինք քսան տարի տևած հակամարտությունը Աֆղանստանում, և ավարտելով շարունակական պատերազմի այս դարաշրջանը՝ մենք սկսում ենք անդադար դիվանագիտության նոր դարաշրջան», – հայտարարել է ԱՄՆ նախագահը: