Դանակահարություն Վրաստանում՝ նախընտրական հանդիպման ժամանակ

Երկու մարդ է վիրավորվել Վրաստանի Դմանիսի շրջանում՝ նախօրեին կայացած նախընտրական հանդիպման ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ։

Վրացական աղբյուրների փոխանցմամբ` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուներից մեկի՝ Միխայիլ Դաութաշվիլիի որդին հարձակվել և դանակով հարվածներ է հասցրել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիիի աջակիցներին միավորող «Ազգային միացյալ շարժման» կողմնակիցներից մի քանիսին։

Միջադեպի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Վրացական ոստիկանությունը ձերբակալել է հարձակման հեղինակին, նրան երեքից վեց տարվա ազատազրկում է սպառնում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button