Անցած գիշեր Նյու Յորքում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն` բարձրաստիճան դիվանագետները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
«Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգության խնդիրների, ինչպես նաև նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքի մասին», – տեղեկացնում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը։
«Ադրբեջանը կառուցողական քայլերի է դիմում այդ ուղղությամբ, սակայն հայկական կողմից պատասխան քայլեր չկան», – դիմելով Վիկտորիա Նուլանդին` հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։