Ռուսաստանը Ղրիմում հրթիռներ է արձակել «Բաստիոն» համակարգից

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնեց, որ Ղրիմում հրթիռեր են արձակվել «Բաստիոն» տեսակի համակարգերից։

Կրակը բացվել է ցամաքային շարժական կայաններից։ Պայմանական հակառակորդի նավերը հայտնաբերելու համար անօդաչու թռչող սարքեր են օգտագործվել։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ Սևծովյան նավատորմը ծովային թիրախներ հայտնաբերելու և ոչնչացնելու վարժանքներ է կատարել։

Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել է, որ «Բաստիոն» համակարգը կարող է ծովային թիրախները հայտնաբերել ու դրանց հարվածել 350 կիլոմետր հեռավորությունից, իսկ ցամաքային թիրախներին՝ 450 կիլոմետրից։

Ռուսաստանը Ղրիմից հրթիռներ է արձակում այն պահին, երբ Ուկրաինան ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամների մասնակցությամբ համատեղ զորավարժություններ է անցկացնում, որոնք շարունակվելու են մինչև հոկտեմբերի 1-ը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button