«Թալիբան» շարժումը հայտնում է, որ Ղրղըզստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Քաբուլ են ժամանել բանակցելու Աֆղանստանում իշխանությունը վերցրած թալիբների կառավարության հետ։
Թալիբների մամուլի խոսնակը Թվիթերում այսօր գրել է, որ Ղրղըզստանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը և անվտանգության խորհրդի փոխնախագահ Թալաթբեկ Մասադիկովը Քաբուլում հանդիպել են թալիբների կառավարության գործող արտգործնախարար Ամիր Խան Մութաքիի հետ։