Ղրղըզստանի բարձրաստիճան պաշտոնյաները Քաբուլում բանակցել են թալիբների հետ

«Թալիբան» շարժումը հայտնում է, որ Ղրղըզստանի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ Քաբուլ են ժամանել բանակցելու Աֆղանստանում իշխանությունը վերցրած թալիբների կառավարության հետ։

Թալիբների մամուլի խոսնակը Թվիթերում այսօր գրել է, որ Ղրղըզստանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը և անվտանգության խորհրդի փոխնախագահ Թալաթբեկ Մասադիկովը Քաբուլում հանդիպել են թալիբների կառավարության գործող արտգործնախարար Ամիր Խան Մութաքիի հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button