ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազները եռակողմ հանդիպում են ունեցել Ղազախստանում

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը։ Այն կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ ТАСС գործակալության փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում անհետ կորածների որոնողական աշխատանքներում շարունակել համագործակցությունը։

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը նշել է եռակողմ ձևաչափի արդյունավետությունը, ինչպես նաև «Լեռնային Ղարաբաղում օրինականությունը ամրապնդելու, մարդկանց կյանքը կայունացնելու համար կողմերի կատարած աշխատանքի նշանակալից արդյունքները վերջին 9 ամիսների ընթացքում։

Կրասնովը հիմնական խնդիրը համարել է «թույլ չտալ լարվածության սրացում տարածաշրջանի բնակչության շրջանում» և կոչ է արել ավելի ակտիվ օգտագործել Լեռնային Ղարաբաղում տեղակայված Ռուսաստանի զինվորական դատախազներին դիմելու հնարավորությունները, որպես ինֆորմացիայի փոխանցման խողովակի, այդ թվում՝ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև մարդկանց հայրենիք վերադարձնելու աշխատանքները շարունակելու համար։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարությունների իրականացումն ու իրավական հետագա համագործակցության հեռանկարները։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button