Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 939-ով, բուժվածներինը՝ 592-ով, գրանցվել է մահվան ևս 19 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 939-ով՝ հասնելով 255 հազար 648-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը։

Այսօր ժամը 11-ի սահմաններում գերատեսչության հրապարակած տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 592-ով և հասել 237 հազար 855-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 823 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 669 հազար 977-ի:

Նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 5 հազար 200-ի, ևս 1197 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 396 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button